Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը, գոլի հեղինակ դառնալով «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչի խաղում, սահմանել է ռեկորդ:
31-ամյա իսպանացին առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի եզրափակիչներում եւ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում, հաղորդում է Gracenote-ն:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ու Եվրոպայի Սուպերգավաթում Պեդրոն գոլի հեղինակ էր դարձել կատալոնական «Բարսելոնայի» կազմում:
Հիշեցնենք, որ Բաքվում կայացած եզրափակիչում «Չելսին» հաղթել էր 4:1 հաշվով եւ երկրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ չէր մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի