Պեդրոյի յուրահատուկ ռեկորդը եվրագավաթներում

10:35   30 մայիսի, 2019

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը, գոլի հեղինակ դառնալով «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչի խաղում, սահմանել է ռեկորդ:

31-ամյա իսպանացին առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի եզրափակիչներում եւ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում, հաղորդում է Gracenote-ն:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ու Եվրոպայի Սուպերգավաթում Պեդրոն գոլի հեղինակ էր դարձել կատալոնական «Բարսելոնայի» կազմում:

Հիշեցնենք, որ Բաքվում կայացած եզրափակիչում «Չելսին» հաղթել էր 4:1 հաշվով եւ երկրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ չէր մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.