Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չափազանց գրավիչ առաջարկ է ստացել Չինաստանի Սուպերլիգայի ակումբներից մեկից եւ մտադիր է ընդունել այն։ 33-ամյա իսպանացի պաշտպանն Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է խզել պայմանագիրը եւ չխոչընդոտել տրանսֆերին, հաղորդում է AS-ը։
Ռամոսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Թուրինի «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։
Ավարտվող մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել 10 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում