Ֆուտբոլի Իսպանիայի եւ Գերմանիայի գավաթի խաղարկություններում մայիսի 25-ին տեղի կունենան եզրափակիչ հանդիպումները։ Երկու երկներում էլ չեմպիոնները հավակնում են ոսկե դուբլի։
Սեւիլիայում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կմրցի «Վալենսիայի» հետ։ Բուքմեյքերական ընկերությունները ֆավորիտ են համարում չեմպիոններին։ Կատալոնական թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1,60 գործակցով, «Վալենսիայի» հաթանակը՝ 5,50, հիմնական ժամանակում ոչ ոքին՝ 4,20։
«Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Բեռլինում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կմրցի բրոնզե մեդալակիր «ՌԲ Լայպցիգի» հետ։ Այստեղ եւս ֆավորիտ է չեմպիոնը՝ 1,50։ «ՌԲ Լայպիցիգի» հաղթանակի գործակիցն է 5,60, հիմնական ժամանակում ոչ ոքի արդյունքինը՝ 4,30։
«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի