01:54  ,  19 ապրիլի, 2026

«Ռեալ Սոսիեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» Սեւիլիայում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստները՝ 4:3։

«Ռեալ Սոսիեդադ» չորրորդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Նախորդ անգամ «Ռեալ Սոսիեդադը» 2020-ին էր դարձել երկրի գավաթակիր։

Իսպանիայի գավաթ, եզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 2:2, 11մ՝ 3:4  (լրացուցիչ ժամանակ՝ 0:0), (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 19, Խուլիան Ալվարես, 83 - Անդեր Բարենեչեա, 1, Միկել Օյարսաբալ, 45+1, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news