13:15  ,  24 մայիսի, 2019

«Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Բորնմութի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Բորնմութի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերին։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը Եվրոպայի լիգայի եզրափակիչից հետո առաջարկ կանի 25-ամյա շոտլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով, հաղորդում է independent-ը։

«Բորնմութը» չի խոչընդոտի տրանսֆերին, քանի որ հաջորդ ամռանն ավարտվում է Ֆրեյզերի պայմանագիրը, եւ նա անվճար բաժին կհասնի այլ ակումբի։

«Բորնմութը» տրանսֆերից ակնկալում է մոտ 30 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անգլիայի ավարտված առաջնությունում Ֆրեյզերը գոլային փոխանցումների քանակով (14) գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Լոնդոնի «Չելսիի» բելգիացի խաղացող Էդեն Ազարին։ Ֆրեյզերը 38 խաղում խփել է նաեւ 7 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում