17:10  ,  23 մայիսի, 2019

Լուկա Մոդրիչը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան, 2018թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը կերկարաձգի պայմանագիրն իսպանական ակումբի հետ մինչեւ 2021 թվականը, հաղորդում է Marca-ն։ Կողմերը կօգտագործեն գործող պայմանագրով տրվող հնարավորությունը։

Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆուտբոլիստին հայտնել է, որ ցանկանում է շարունակել համագործակցությունը։

Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Ռեալը» հայտարարեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում