16:53  ,  18 հուլիսի, 2012

«Ռեալ Սոսյեդադը» պայմանագիր կնքեց «Արսենալի» հարձակվողի հետ

Լոնդոնի «Արսենալի» մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելան պաշտոնապես դարձել է Սան Սեբաստյանի «Ռեալ Սոսյեդադի» խաղացող, հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ մրցաշրջանում Մեքսիկայի ազգային հավաքականի հարձակվողը վարձավճարով էր հանդես գալիս «Ռեալ Սոսյեդադում»: 23-ամյա մեքսիկացին երեք տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Վելան «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 33 հանդիպում եւ դարձել է 12 գոլի հեղինակ: Նա 2005 թվականին մեքսիկական «Գվադալահարայից» էր տեղափոխվել «Արսենալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում