19:41  ,  27 ապրիլի, 2024

ԵԱ․ Արթուր Դավթյանի պարգեւատրումը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ հենացատկի լավագույն եռյակի պարգեւատրումը (տեսանյութ

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեց Հայաստանի թիմի առաջատար, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը երկու ցատկի արդյունքում հավաքել էր 14.850 միավոր։

Չեմպիոն դարձավ բրիտանացի Ջեք Ջերմեյնը՝ 14.883։

Բրոնզե մեդալակիրն է ուկրաինացի Նազար Չեպուրնին՝ 14.749։

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում