18:46  ,  5 ապրիլի, 2024

«Մանչեսթեր Սիթին» Կանսելուի տրանսֆերի համար «Բարսելոնայից» պահանջում է 40 միլիոն եվրո

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 29-ամյա պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերի համար Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայից» պահանջում է 40-50 միլիոն եվրո, հաղորդում է Relevo-ն։

Կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 30 միլիոն եվրոյից ոչ ավելի։

Ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Transfermarkt-ը Կանսելուի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում