23:00  ,  19 փետրվարի, 2024

Բոսնիացի Տարիկ Իսիչը՝ «Փյունիկի» խաղացող

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 29-ամյա կենտրոնական պաշտպան Տարիկ Իսիչի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը:

Բոսնիացի խաղացողի նախկին ակումբը եղել է ուզբեկական «Սոգդիանան»:

Իսիչը կարիերան սկսել է 2015 թվականին՝ բոսնիական Յաբլանիցայի «Տուրբինայում»: Պաշտպանը կարիերայի մեծ մասը անցկացրել է հայրենիքում` հանդես գալով 8 ակումբներում:  Գլխավոր հաջողությունը Իսիչը գրանցել է «Վելեժի» հետ՝ դառնալով Բոսնիա և Հերցեգովինայի գավաթակիր:

Վերոնշյալ ակումբներից բացի, Տարիկը մեկ մրցաշրջան է անցկացրել մալայզիական «Պերակում»: Իսիչը նաև հանդես է եկել ալբանական «Կուկեսիում»:

Իսիչը «Փյունիկին» է միացել ուսումնամարզական հավաքի միջնամասում ու փորձաշրջանի ընթացքում մասնակցել ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս