19:25  ,  27 ապրիլի, 2024

Հարի Քեյնի դուբլը հաղթանակ բերեց «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

«Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Բավարիան» 69 միավորով երկրորդն է, «Այնտրախտը» 6-րդ տեղում է՝ 45 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2:1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 9, 61, 11մ - Ուգո Էկիտիկե, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով