Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 31-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց «Վեստ Արմենիան»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով։
Արդեն երկրորդ րոպեին աչքի ընկան «Արարատ-Արմենիայի» կոլումբացի հարձակվող Խոնատան Դուարտեն։
«Արարատ-Արմենիան» 65 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավորով առաջ է երրորդ տեղում ընթացող «Փյունիկից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վեստ Արմենիան» 7-րդն է՝ 31 միավոր։
Հայաստանի առաջնություն, 31-րդ տուր
«Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1
Խոնատան Դուարտե, 2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում