15:11  ,  28 դեկտեմբերի, 2016

Goal.com․ «Հայաստանում վրդովված են․ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել լավագույն մարզիկների տասնյակում»

Goal.com հեղինակավոր կայքը եւս անդրադարձել է 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակին, որում տեղ չէր գտել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Հայաստանում վրդովված են, քանի որ Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում» վերնագրով նյութում նշվում է, որ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տեղ չի գտել նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում փայլած եւ այս տարի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տպավորիչ խաղ ցուցադրող ֆուտբոլիստի համար։

Կայքը մեջբերել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայտարարությանն այն մասին, որ անուրանալի են Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձեւ ֆուտբոլի ասպարեզում։

Ավելի վաղ Մխիթարյանի՝ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում չհայտնվելուն անդրադարձել էին նաեւ բրիտանական հեղինակավոր պարբերականները։ Անգլալեզու պարբերականներն առաջին անգամ են անդրադառնում Հայաստանի լավագույն մարզիկների քվեարկությանը։

Նշենք, որ NEWS.am Sport-ը չի մասնակցում ՀՄԼՖ-ի քվեարկությանը՝ հաշվի առնելով արհեստական սահմանափակումները:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով