13:43  ,  9 հուլիսի, 2012

«Գազպրոմը»` ՈւԵՖԱ-ի պաշտոնական գործընկեր

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը եւ ՈւԵՖԱ-ն պայմանագիր են ստորագրել, ըստ որի ռուսական ընկերությունը կդառնա Չեմպիոնների լիգայի պաշտոնական գործընկեր:

Համաձայնագիրը գործելու է մինչեւ 2014-15 մրցաշրջանի ավարտը: Բացի Չեմպիոնների լիգայի երեք խաղարկություններից, «Գազպրոմը» նաեւ երեք տարի լինելու է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի գործընկները:

Նշենք, որ ««Heineken», «UniCredit», «Mastercard», «Ford» и «Sony Computer Entertainment Europe» ընկերություններից  հետո «Գազպրոմը»  դարձավ Չեմպիոնների լիգայի 6-րդ գործընկերը: Մարզական հանդերձանքի պաշտոնական մատակարարը նախկինի պես շարունակում է մնալ «Adidas»-ը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում