22:48  ,  18 ապրիլի, 2024

Տուխելը 3 տարբեր թիմերի հետ ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս եկած առաջին գերմանացի մարզիչն է

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը երեք տարբեր թիմերի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած առաջին գերմանացի մարզիչն է, հաղորդում է Opta-ն։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» 1:0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին»։ Թիմերի առաջին խաղն Անգլիայում ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

Տուխելը  2020-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ էր դուրս եկել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, 2021-ին՝ Լոնդոնի «Չելսիի» հետ, որն այդ մրցաշրջանում նաեւ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։

Կիսաեզրափակիչում «Բավարիայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում