17:08  ,  19 հոկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Ժամանակն է, որ Հենրիխ Մխիթարյանը վերադառնա իր խաղամակարդակին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքից հետո դեռ չի վերադարձել խաղադաշտ:

«Մխիթարյանը վնասվածք էր ստացել, բայց արդեն վերակագնվել է եւ մարզվում է առանց սահմանափակումների: Չեմ կարող միանշանակ ասել, որ նա մասնակցելու է վաղվա խաղին: Սակայն եկել է ժամանակը, որպեսզի Մխիթարյանը վերադառնա իր խաղամակարդակին եւ ցուցադրի, թե ինչի է ունակ»,- մարզիչի խոսքը մեջբերում է manchestereveningnews.co.uk-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեներբահչե» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին: 27-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով