14:10  ,  10 հոկտեմբերի, 2016

Հայաստանի հավաքականը ժամանեց Վարշավա (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը եւ ՀՖՖ պատվիրակությունը Երեւան-Վարշավա չարտերային թռիչքով ժամանեցին Լեհաստանի մայրաքաղաք, Վարշավայից հայտնում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Օդանավակայանում մի քանի լեհ երկրպագուներ ինքնագրեր էին վերցնում հայ ֆուտբոլիստներից եւ լուսանկարվում նրանց հետ: Հայաստանի հավաքականին դիմավորելու էր եկել նաեւ Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:

Հայ ֆուտբոլիստներն օդանավակայանից ավտոբուսով ուղեւորվեցին «Մարիոթ Վարշավա Հոթել» հյուրանոցում:

Հոկտեմբերի 10-ին՝ Երեւանի ժամանակով 20։00-ին (տեղական ժամանակով՝ 18։00-ին) Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի Վարշավայի «Ազգային» ստադիոնում, որտեղ հաջորդ օրը կանցկացվի հանդիպումը:

Լեհաստան - Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Դավիթ Եղիազարյան՝ Վարշավայից

Լուսաբանման հովանավորն է Ucom-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս