17:24  ,  30 ապրիլի, 2024

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ: Այս մասին Ֆեհսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

«Այսօր Հայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ:

Կողմերի համատեղ որոշմամբ Շիրակ Պողոսյանն ու Սուսաննա Մարտիրոսյանը ընտրվել են փոխնախագահներ, իսկ Հովհաննես Գևորգյանը՝ քարտուղար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները:

Մարզաձևի զարգացման համար կլինեն տարբեր նախաձեռնություններ։ Համայնքն իր լիազորությունների շրջանակում կաջակցի առկա խնդիրների լուծմանը»,- գրել է Փամբուխչյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում