18:12  ,  30 ապրիլի, 2024

Հարձակման է ենթարկվել «Հերտայի» եւ Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը

Բեռլինի գիշերային ակումբներից մեկում հարձակման է ենթարկվել «Հերտայի» եւ Մարոկկոյի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Այմեն Բարկոկը, հաղորդում է բեռլինյան ակումբի կայքը։

Անհայտ տղամարդիկ լուրջ վնասվածքներ են հասցրել ֆուտբոլիստին, որը հոսպիտալացվել է եւ մի քանի վիրահատություն է տարել։ Նա քթի եւ այտերի կոտրվածքներ է ստացել։

Այմեն Բարկոկի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մայնցին»։ Բեռլինի «Հերտայում» նա հունվարից է խաղում վարձակալությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում