Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումներին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ հաջողության մաղթելով գերմանական ակումբին։
«Այսպիսի դիմակայությունը բորբոքում է ֆուտբոլիստների կիրքը։ Առա՛ջ, «Բավարիա»»,- թվիթերյան էջում գրել է Օլիվեր Կանը։
«Բավարիա» - «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում