15:53  ,  30 ապրիլի, 2024

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող (տեսանյութ)

«Յունիսպորտը» նվաճել է ֆուտզալի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողի տիտղոսը։

Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում տեղի ունեցած եզրափակիչում «Յունիսպորտը» 12:2 հաշվով պարտության է մատնել «Նոր Հաճնին»։

«Յունիսպորտ» ակումբը բացվել է 2023 թվականին: Այն միավորում է տարբեր մարզաձեւեր ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկների: Ակումբի գլխավոր հովանավորը «Յունիբանկն» է: Ակումբին արդեն իսկ միացել են անվանի մարզիկներ, որոնք ամռանը մասնակցելու են 2024թ․ Օլիմպիական խաղերին:  

«Յունիսպորտ» ակումբի նպատակն է նպաստել տարբեր մարզաձեւերի առաջխաղացմանը, մարզվելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մանկապատանեկան սպորտի զարգացմանը, ցուցաբերել հասցեական աջակցություն տաղանդավոր մարզիկներին, որոնք Հայաստանը ներկայացնում են միջազգային ասպարեզում: Դառնալով «Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը ձգտում է իր աջակցությունը հաղորդել մարզիկներին եւ թիմային խաղերին, մասնավորապես, ֆուտզալի առաջխաղացմանը եւ սպորտի հանրայնացմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում