Դորտմունդի «Բորուսիայի» դարպասպաահ Ռոման Վայդենֆելերը ճիշտ է համարում, որ գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին չի տարել ադրբեջանական «Գաբալայի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի արտագնա խաղին, որը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում:
«Մխիթարյանին Դորտմունդում թողնելը ճիշտ որոշում էր: Դա էին պահանջում անվտանգության նկատառումները: Այդպես կլինի ավելի լավ»,- Վայդենֆելերի խոսքը մեջբերում է Kicker-ը:
«Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանն էլ ափսոսանք է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չէ. «Ցավոք, Մխիթարյանը մնաց տանը: Դա ակումբի որոշումն էր»,- ասել է Հոֆմանը, որը Բաքվում կայանալիք խաղում, ամենայն հավանականությումբ, մեկնարկային կազմում կփոխարինի հայ ֆուտբոլիստին:
«Գաբալա» - «Բորուսիա» խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում