01:11  ,  30 ապրիլի, 2024

«Բարսելոնայի» հաղթանակը, Լեւանդովսկու հեթ-տրիկը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Վալենսիան» առաջին խաղակեսի ավելացված ժամանակում մնաց 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց վրացի դարպասապահ Գեորգի Մամամարդաշվիլին, որը տուգանային հրապարակից դուրս ձեռքով վերջին հույսի խախտում թույլ տվեց իսպանացի հարձակվող Լամին Յամալի հետ պայքարում։

«Բարսելոնան» 73 միավորով երկրորդն է եւ երրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից» առաջ է 2 միավոր։ «Վալենսիա» 8-րդն է՝ 47 միավոր։ Առաջատար «Ռեալն» ունի 84 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 4:2 (տեսանյութ)

Ֆերմին Լոպես Մարտին, 22, Ռոբերտ Լեւանդովսկի, 50, 82, 90+3 - Ուգո Դուրո, 27, Խոսե Լուիս Վայա, 38, 11մ

Հեռացում՝ Գեորգի Մամարդաշվիլի («Վալենսիա»), 45+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում