00:11  ,  29 սեպտեմբերի, 2015

Արթուր Աբրահամն՝ Օկտոբերֆեստում (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Զաուերլանդի պրոմոուտերական թիմի հետ այցելել է Մյունխեն, որտեղ ընթանում է Օկտոբերֆեստը: Հայ բռնցքամարտիկը լուսանկար է տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզապալատում: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա հուլիսի 18-ին, երբ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում