Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» 7:2 հաշվով առավելության հասավ նորվեգական «Օդդի» նկատմամբ եւ նվաճեց խմբային մրցաշարի ուղեգիր:
Առաջինը գնդակ բաց թողնելուց հետո, դաշտի տերերը կարողացան վեց գոլ խփել: Հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը, դուբլ գրանցեց Սինձի Կագավան:
«Բորուսիայի» երրորդ եւ 6-րդ գոլերի ժամանակ արդյունավետ փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 4:3 հաշվով:
Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) – «Օդդ» (Նորվեգիա)՝ 7:2 (առաջին հանդիպում՝ 4:3)
Հենրիխ Մխիթարյան, 25, Մարկո Ռոյս, 27, 32, 57, Սինձի Կագավա, 40, 88, Իլկայ Գյունդոգան, 51 – Օլե Յորգեն Հալվորսեն, 19, Օլիվեր Բերգ, 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում