23:08  ,  19 ապրիլի, 2024

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Անգլիական «Վեստ Հեմի» ջամայկացի հարձակվող Մայքլ Անտոնիոյի գոլը Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» դեմ խաղում ճանաչվել է շաբաթվա լավագույն գոլ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ «Բայերը» տանը տարած 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Միլան» (Իտալիա)՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)

Ջանլուկա Մանչինի, 12, Պաուլո Դիբալա, 22 - Մատեո Գաբիա, 85

Հեռացում՝ Զեկի Չելիկ («Ռոմա»), 31

«Ատալանտա» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:0)

Մոհամեդ Սալահ, 7, 11մ

«Վեստ Հեմ» (Անգլիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:2)

Մայքլ Անտոնիո, 13 - Ժերեմի Ֆրիմպոնգ, 89

«Մարսել» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1:0, 11մ՝ 3:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)

Ֆարիս Մումբանյա, 80

Կիսաեզրափակիչի զույգերը

«Ատալանտա» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)

«Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով