19:14  ,  24 օգոստոսի, 2015

Sky Sports. Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվի «Լիվերպուլ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվի Անգլիա։ Դորտմունդի «Բորուսիան» ու անգլիական «Լիվերպուլը» չեն նախատեսում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գործարք։ Այդ մասին երկու ակումբներից հայտնել են Sky Sports-ին։

Լուրերը, թե 26-ամյա խաղացողը համաձայնել է տեղափոխվել «Լիվերպուլ», երկու կողմերն էլ որակել են «հիմարություն»։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վեց հանդիպումներում խփել է 7 գնդակ, կատարել է 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում