Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի տեղափոխվի Անգլիա։ Դորտմունդի «Բորուսիան» ու անգլիական «Լիվերպուլը» չեն նախատեսում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գործարք։ Այդ մասին երկու ակումբներից հայտնել են Sky Sports-ին։
Լուրերը, թե 26-ամյա խաղացողը համաձայնել է տեղափոխվել «Լիվերպուլ», երկու կողմերն էլ որակել են «հիմարություն»։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վեց հանդիպումներում խփել է 7 գնդակ, կատարել է 3 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում