09:09  ,  22 հուլիսի, 2015

«Ուլիսի» նախկին մարզիչը դեմ չէ գլխավորել Հայաստանի հավաքականը

Ռուս մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոն դեմ չէ աշխատել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: 52-ամյա մասնագետին հարցրել են, թե որտեղ կցանկանար շարունակել մարզչական կարիերան:

«Կարող էի ուժերս փորձել Ռուսաստանի պատանեկան հավաքականում կամ Հայաստանի, Լատվիայի, մի խոսքով, ոչ մեծ հավաքականում»,- Շչերբաչենկոյի խոսքը մեջբերում է info-rm.com-ը:

Հիշեցնենք, որ Ֆյոդոր Շչերբաչենկոյի նախորդ աշխատավայրը եղել է «Ուլիսը», որը նա գլխավորել էր 2015-ին՝ երեւանյան ակումբում աշխատելով մոտ 1.5 ամիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով