09:33  ,  20 հուլիսի, 2015

Գեւորգ Ղազարյան. Կարծում եմ՝ շատ արագ կհարմարվեմ «Մարիտիմուին»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը պորտուգալական «Մարիտիմուի» հետ 3 տարվա պայմանագիր կնքելուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Շատ ուրախ եմ, որ դարձա «Մարիտիմուի» խաղացող: Այստեղ եմ եկել լուրջ նպատակներով, եւ հուսով եմ, որ լուրջ հաջողություններ կունենամ «Մարիտիմուի» հետ: Սիրում եմ խաղալ ավելի հարձակողական ֆուտբոլ, հարձակվել ու գոլեր խփել, բայց հարկ եղած դեպքում կարող եմ նաեւ օգնել պաշտպանությանը: Արդեն ծանոթացել եմ ստադիոնին ու տեսել եմ մարզումային խաղադաշտերը: Գիտեմ, որ սա շատ հին թիմ է եւ ունի լավ պատմություն:

Շատ ուախ եմ, որ հնարավորություն եմ ստացել խաղալ Պորտուգալիայում ու պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի Հայաստանի խաղացողներին ավելի լավ ճանաչեն եւ ավելի շատ հայ ֆուտբոլիստներ հայտնվեն Պորտուգալիայի առաջնությունում: Ցանկանում եմ խփել շատ գոլեր եւ «Մարիտիմուին» օգնել տեղ զբաղեցնել լավագույն քառյակում կամ եռյակում: Շատ դժվար բան եմ ասում, բայց հուսով եմ, որ կհաջողվի: Պետք է ամեն ինչ անենք դրա համար: Ընդհանրապես, ես բնավորությամբ շատ հանդուրժող մարդ եմ եւ կարծում եմ՝ շատ արագ կհարմարվեմ թիմին: Հույս ունեմ, որ թիմակիցներս ու թիմի անդամները կօգնեն ինձ այդ հարցում»,- «Մարիտիմուի» ալիքի եթերում ասել է 27-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանն ազատ գործակալի կարգավիճակով է միացել է «Մարիտիմուին», որը Պորտուգալիայի ավարտված առաջնությունում գրավել էր 9-րդ տեղը: Ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածում կիսապաշտպանը հանդես էր գալիս հունական «Կերկիրայում», որը չերկարաձգեց նրա հետ պայմանագիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում