19:02  ,  19 հուլիսի, 2015

Պաշտոնական. Գեւորգ Ղազարյանը տեղափոխվեց «Մարիտիմու» (ֆոտոշարք)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի ֆուտբոլի Պորտուգալիայի ուժեղագույնների լիգայում հանդես եկող «Մարիտիմու» ակումբում, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Ղազարյանի շահերը ներկայացնող Bucket Group Sports Management կազմակերպության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նա «Մարիտիմուին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում «Մարիտիմուն» 34 խաղում հավաքել է 44 միավոր եւ գրավել է 9-րդ տեղը: 

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը հուլիսի 1-ից ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Ավարտված մրցաշրջանի առաջին հատվածում Ղազարյանը հանդես էր գալիս «Օլիմպիակոսում», իսկ երկրորդում՝ հունական «Կերկիրայում», որը չերկարաձգեց նրա հետ պայմանագիրը: Վերջին շրջանում նրա ծառայություններով հետաքրքրված էր նաեւ Խարկովի «Մետալիստը», սակայն ֆուտբոլիստը չցանկացավ վերադառնալ Ուկրաինա, որտեղ հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով