13:25  ,  13 հուլիսի, 2015

Հեմիլթոնը հագուստի պատճառով չի կարողացել ներկա լինել Ուիմբլդոնի եզրափակիչին

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը չի կարողացել ներկա գտնվել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի եւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի միջեւ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչին, գրում է Daily Mail-ը: 

Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնը պետք է մրցախաղը դիտեր թագավորական օթյակից, սակայն նրան այնտեղ չեն թողել ոչ համապատասխան դրես-կոդի պատճառով: Հեմիլթոնը չի ունեցել համապատասխան կոստյում եւ փողկապ:

Հիշեցնենք, որ եզրափակիչում 28-ամյա Ջոկովիչն առավելության էր հասել 4 սեթում եւ երրորդ անգամ հաղթել էր Ուիմբլդոնում՝ կրկնելով 2011-ի եւ 2014-ի հաջողությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում