20:27  ,  12 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Ջոկովիչը պաշտպանեց տիտղոսը (ֆոտոշարք)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պաշտպանեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը:

Այս տարվա եզրափակիչում սերբ թենիսիստը 4 սեթում առավելության հասավ աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Առաջին սեթում թայ-բրեյքում հաղթեց Ջոկովիչը, երկրորդում՝ 33-ամյա շվեյցարացին, իսկ հաջորդ 2 սեթերում սերբ թենիսիստն ուներ նկատելի առավելություն: 2 ժամ 55 րոպե տեւած մրցախաղն ավարտվեց 7:6, 6:7, 6:4, 6:3 հաշվով: 

28-ամյա Ջոկովիչը երրորդ անգամ հաղթեց Ուիմբլդոնում՝ կրկնելով 2011-ի եւ 2014-ի հաջողությունը: Սա նրա 11-րդ տիտղոսն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ 54-րդը՝ կարիերայում: Ռոջեր Ֆեդերերն Ուիմբլդոնի մրցաշարի 7-ակի հաղթող է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում