Հոլանդիայում ընթացող Aegon Copa Amsterdam մրցաշարում «Վիտեսի» մինչեւ 19 տարեկանների թիմը 2:0 հաշվով հաղթել է Սլովակիան ներկայացնող «Տենչիչին»:
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել հոլանդական ակումբի կազմում: Այդ մրցաշարում Կորյանը միակ ու հաղթական գոլի հեղինակ է դարձել նաեւ «Գուարանիի» դեմ խաղում:
Aegon Copa Amsterdam-ի կիսաեզրափակիչում «Վիտեսը» մրցելու է Լոնդոնի «Արսենալի» Մ19 թիմի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում