Արշակ Կորյանը՝ հաղթական գոլերի հեղինակ

14:40   25 մայիսի, 2015

Հոլանդիայում ընթացող Aegon Copa Amsterdam մրցաշարում «Վիտեսի» մինչեւ 19 տարեկանների թիմը 2:0 հաշվով հաղթել է Սլովակիան ներկայացնող «Տենչիչին»:

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արշակ Կորյանը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել հոլանդական ակումբի կազմում: Այդ մրցաշարում Կորյանը միակ ու հաղթական գոլի հեղինակ է դարձել նաեւ «Գուարանիի» դեմ խաղում:

Aegon Copa Amsterdam-ի կիսաեզրափակիչում «Վիտեսը» մրցելու է Լոնդոնի «Արսենալի» Մ19 թիմի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։