Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ Մադրիդ» - «Բավարիա Մյունխեն» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել վերջին րոպեներին իսպանացի հարձակվող Խոսելու դուբլի շնորհիվ։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:
Եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան», որը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։
Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։
#UCL pic.twitter.com/xrmM3DIwa3
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 8, 2024
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում