19:21  ,  2 մայիսի, 2015

«Բորուսիան» չհաղթեց, Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1:1 հաշվով ավարտեց «Հոֆենհայմի» դեմ արտագնա խաղը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսում այնքան էլ ակտիվ չէր, ինչպես ամբողջ «Բորուսիան»:  Սկզբնամասում «Հոֆենհայմն» ավելի լավ տեսք ուներ, թեեւ Յուրգեն Կլոպի թիմն աստիճանաբար հավասարեցրեց խաղը: Եվրոպայի լիգայի ուղեգրի համար պայքարող 2 թիմերն էլ առաջին խաղակեսում չէին ցանկանում ռիսկի դիմել, բայց վերջնամասում խփեցին մեկական գոլ: «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսը հաշիվը 35-րդ րոպեին հավասարեցրեց Հենրիխ Մխիթարյանի իրացրած անկյունայինից հետո:

Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» ակտիվացավ, Մխիթարյանը՝ նույնպես: Խաղն անցնում էր փոխնիփոխ գրոհներով եւ 2 թիմերն էլ ունեցան մի շարք իրական գոլային պահեր, սակայն դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: «Բորուսիան» նկատելի առավելություն ուներ վերջին րոպեներին եւ մի քանի պահ կորցրեց հենց վերջնամասում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղաց առանց փոխարինման:

Դորտմունդի «Բորուսիան» 40 միավորով 9-րդ տեղում է եւ շարունակում է մեկմիավոր հետ մնալ «Հոֆենհայմից»:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դ՝ 1:1

Կեւին Ֆոլանդ, 33 – Մատս Հումելս, 35

«Վոլֆսբուրգ» - «Հանովեր»՝ 2:2

Բաս Դոստ, 25, Իվան Պերիշիչ, 45 – Ջիմի Բրիան, 47, Սալիֆ Սանե, 58

«Շալկե» - «Շտուտգարտ»՝ 3:2

Կլաս-Յան Հունտելար, 9, 78, Ֆլորիան Կլեյն, 89 (ինքնագոլ) – Մարտին Հարնիկ, 22, Ֆիլիպ Կոստիչ, 51

«Վերդեր» - «Այնտրախտ Ֆ՝ 1:0

Դեյվ Զելկե, 66

«Աուգսբուրգ» - «Քյոլն»՝ 0:0 

«Ֆրայբուրգ» - «Պադերբորն»՝ 1:2

Նիլս Պետերսեն, 40 – Լուկաս Ռապ, 70, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում