Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է Metro-ն:
Անգլիական ակումբը փոխարինող է փնտրում իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլային, ով ամռանը կարող է լքել Լոնդոնը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արսեն Վենգերի թիմը կարող է վճարել 17.7 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ դեռ Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին Մխիթարյանը հայտնել էր «Արսենալում» խաղալու ցանկություն: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»: Ավելի վաղ Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ Դորտմունդից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում