11:07  ,  10 մարտի, 2015

Նորայր Ասլանյանը գոլ է խփել փոխարինման դուրս գալուց մեկ րոպե անց

Ֆուտբոլի Հոլանդիայի Առաջին դիվիզիոնի առաջնության 28-րդ տուրում «Ալմերե Սիթին» մրցակցի խաղադաշտում 1:3 հաշվով պարտվել է Ամստերդամի «Այաքսի» երկրորդ թիմին:

Հյուրերի հեղինակության գոլը 77-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, ով վերջակետ է դրել խաղին: Ընդ որում՝ 23-ամյա Ասլանյանն աչքի է ընկել փոխարինման դուրս գալուց մեկ րոպե անց: «Ալմերե Սիթին» 41 միավորով 11-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Նորայր Ասլանյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու մարտի 29-ին կայանալիք Ալբանիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում