13:52  ,  24 փետրվարի, 2015

«Յուվենտուսը» բանակցություններ կսկսի Մխիթարյանին ձեռք բերելու հարցով

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարները մտադիր են Դորտմունդի «Բորուսիայի» հետ բանակցություններ սկսել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցով, հայտնում է Tuttosport-ը:

Փետրվարի 24-ին երկու ակումբները Թուրինում կանցկացնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը: Իտալական ակումբը ցանկանում է Մխիթարյանին ձեռք բերել ամռանը՝ վճարելով 15 միլիոն եվրո: Վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը կորցրել է տեղը «Բորուսիայի» մեկնարկային կազմում:

«Յուվենտուս» - «Բորուսիա» հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում