12:32  ,  20 փետրվարի, 2015

Մարկոս Պիզելին անկյունայինից գրավել է «Անժիի» դարպասը (ֆոտո)

Թուրքիայի Բելեկում ղազախական «Ակտոբեն» 2:2 հաշվով է ավարտել Մախաչկալայի «Անժիի» հետ ընկերական հանդիպումը:

Ղազախական ակումբի կազմում 39-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին: 30-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբի դարպասը գրավել է անկյունայինից՝ հաշիվը դարձնելով 1:2:

Մարկոս Պիզելին «Ակտոբեի» կազմում խաղացել է առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում