16:47  ,  19 փետրվարի, 2015

Արթուր Եդիգարյանը փորձաշրջան է անցնում Մինսկի «Դինամոյում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը փորձաշրջան է անցնում Մինսկի «Դինամոյում», որը Թուրքիայում նախապատրաստվում է մրցաշրջանի գարնանային հատվածին, տեղեկացնում է ակումբի կայքը:

Բելառուսական ակումբը փետրվարի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մոսկվայի «Սպարտակի» հետ եւ Եդիգարյանը կարող է մասնակցել խաղին: Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 18:30-ին:

Հիշեցնենք, որ Եդիրգարյանը հեռացել է ղազախական «Կայրաթից» եւ այժմ ունի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում