14:33  ,  19 փետրվարի, 2015

«Բանանցը» «Չեռնոմորեցի» փոխարեն կխաղա ուզբեկական ակումբի հետ

Երեւանի «Բանանցն» Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում փետրվարի 19-ին ընկերական խաղում կմրցի ուզբեկական «Ալմալիկի» հետ, տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Ավելի վաղ «Բանանցը» նախատեսել էր փետրվարի 19-ին մրցել ուկրաինական «Չեռնոմորեցի» հետ: «Ալմալիկի» հետ խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 19:00-ին:

Ուզբեկստանի ավարտված առաջնությունում «Ալմալիկը» զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում