00:50  ,  13 հունվարի, 2015

ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը՝ լուսանկարներով

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հունվարի 12-ին անցկացվեց «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, որում երկրորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Գերմանիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Յոահիմ Լյովն առաջին անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն մարզիչ, իսկ տարվա լավագույն գոլի հեղինակը Կոլումբիայի հավաքականի եւ «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն է:

Տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվեցին՝ Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Ֆիլիպ Լամը («Բավարիա», Գերմանիա), Դավիդ Լուիսը (ՊՍԺ, Բրազիլիա), Սերխիո Ռամոսը («Ռեալ», Իսպանիա), Տիագո Սիլվան (ՊՍԺ, Բրազիլիա), Տոնի Կրոսը («Ռեալ», Գերմանիա), Անդրես Ինյեստան («Բարսելոնա», Իսպանիա), Անխել Դի Մարիան («Մանչեսթեր Յունայթեդ», Արգենտինա), Արյեն Ռոբենը («Բավարիա», Հոլանդիա), Լիոնել Մեսին («Բարսելոնա», Արգենտինա) եւ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիա):

Ֆոտո՝ Daily Mail, AS

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում