22:10  ,  12 հունվարի, 2015

ՖԻՖԱ. Յոահիմ Լյովն առաջին անգամ ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ

Գերմանիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դարձած Յոահիմ Լյովը ճանաչվեց 2014թ. աշխարհի լավագույն մարզիչ:

Ցյուրիխում անցկացվող «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունում 54-ամյա գերմանացու հետ այդ մրցանակին հավակնում էին նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կարլո Անչելոտին եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:

Յոահիմ Լյովն առաջին անգամ դարձավ աշխարհի լավագույն մարզիչ: Նա 2006-ից է գլխավորում Գերմանիայի հավաքականը:

Կանանց ֆուտբոլում տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց գերմանական «Վոլֆսբուրգը» գլխավորող Ռալֆ Կելերմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում