22:51  ,  12 հունվարի, 2015

ՖԻՖԱ. Խամես Ռոդրիգեսը՝ տարվա լավագույն գոլի հեղինակ

Կոլումբիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը 2014 թվականի լավագույն գոլի հեղինակն է:

Ցյուրիխում անցկացվող «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունում Խամեսն արժանացավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին: Լավագույն գոլ ճանաչվեց 23-ամյա կիսապաշտպանի՝ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության խաղում Ուրուգվայի հավաքականի դարպասն ուղարկած գնդակը:

Այս տարի 3 լավագույն գոլերի ցուցակում էին նաեւ Հոլանդիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի ու կանանց Իռլանդիայի հավաքականի խաղացող Ստեֆանի Ռոչի գոլերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում