00:13  ,  25 նոյեմբերի, 2014

Ռոբերտ Արզումանյան. Վերջին օրս եմ անցկացնում «Ակտոբեի» կազմում

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ղազախական «Ակտոբեին», որի կազմում անցկացրել է վերջին օրը:

«Վերջին օրս է «Ակտոբեում»: Ունեցել եմ երկու հրաշալի տարիներ լավ ակումբում՝ հիանալի երկրպագուներով: Շնորհակալություն բոլոր մարդկանց, թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին, երկրպագուներին: Հուսով եմ՝ կրկին կհանդիպեմ ձեզ»,- ֆեյսբուքում գրել է Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Արզումանյանը կարիերան կշարունակի Պերմի «Ամկարում», որի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում