12:11  ,  29 հոկտեմբերի, 2014

Հայրապետյանն առաջին հանդիպումն է անցկացրել Չեխիայի ընթացիկ առաջնությունում

Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը «Պրիբրամի» կազմում առաջին հանդիպումն է անցկացրել Չեխիայի ընթացիկ առաջնությունում: 13-րդ տուրի «Դուկլայի» հետ խաղում 25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Հայրապետյանը մրցաշրջանի մեկնարկում ապաքինվում էր վնասվածքից: Ֆուտբոլիստը մասնակցել էր «Պրիբրամի» երիտասարդական թիմի նախորդ խաղին եւ դարձել գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում