11:02  ,  24 սեպտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ գիպսով ու հենակներով (ֆոտո)

«Մայնցի» դեմ սեպտեմբերի 20-ին կայացած խաղում վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ոտքը շարունակում է մնալ գիպսի մեջ: Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում նա գիպսով ու հենակներով է:

«Քայլ առ քայլ: Կրկին շնորհակալ եմ աջակցության եւ սիրո համար»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում: Նրա վերականգնման համար պահանջվելու է մոտ 4 շաբաթ: Սերբերի դեմ չի խաղ նաեւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, իսկ հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի մասնակցությունը հարցականի տակ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով